Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հովիկ Աբրահամյանի գույքի վրա արգելանք է դրվել. Նա դեռևս չի ներկայացել դատախազություն

Հովիկ Աբրահամյանի գույքի վրա արգելանք է դրվել. Նա դեռևս չի ներկայացել դատախազություն
Իրավունք
13:04, 05 сентябрь 2022
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում դիրքորոշում հայտնելու։ Civic.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանի և փոխկապակցված անձանց մասով ուսումնասիրությունն ավարտվել է, հրավիրվել են դատախազություն՝ նյութերին ծանոթանալու, դիրքորոշում արտահայտելու համար, սակայն դեռևս չեն ներկայացել։