Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանն արդարացվել է. 1Lurer

ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանն արդարացվել է. 1Lurer
Իրավունք
14:44, 05 сентябрь 2022
2008-ի մարտիմեկյան դեպքերից հետո «7-ի գործով» դատապարտված ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանն արդարացվել է:

Այս մասին հայտնում է 1Lurer-ը:

Որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը: Նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործի վարույթը կարճվել հանցակազմի բացակայության հիմքով:

Մեղադրող դատախազը հրաժարվել է Մալխասյանին առաջադրված մեղադրանքից՝ պատճառաբանելով ՄԻԵԴ-ի այս գործերով կայացված մի շարք որոշումներ: Ըստ մեղադրողի՝ Եվրոպական դատարանը արձանագրել է, որ մարտիմեկյան ցույցերը կազմակերպված չեն եղել, դրանք եղել են ինքնաբուխ և հանդիսացել են խոսքի ազատության միջոց:

Հիշեցնենք՝ Մալխասյանը մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: