Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զենքի շրջանառության կարգավորման» մասին նոր օրենքը կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ. նախագծով զենք կկարողանան ձեռք բերել ոչ միայն Որսորդմիության անդամները

«Զենքի շրջանառության կարգավորման» մասին նոր օրենքը կմտնի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ. նախագծով զենք կկարողանան ձեռք բերել ոչ միայն Որսորդմիության անդամները
Իրավունք
15:26, 05 сентябрь 2022
«Զենքի շրջանառության կարգավորման» մասին նոր օրենքի և հարակից 19 օրենքների նախագծերի փաթեթին Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց։ Օրենքը կքննարկվի ԱԺ լիագումար նիստի ընթացքում։ Կառավարությունը ևս նախագծին դրական եզրակացություն էր տվել, սակայն Ոստիկանությունը 8 հարցերի շուրջ իր դիտարկումներն ուներ, որը պատգամավորները խոստացան քննարկել ԱԺ նիստի ընթացքում՝ առաջինից երկրորդ ընթերցման միջակայքում։ 

Նախագծի հեղինակ Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ բոլոր 8 կետերի վերաբերյալ ունի իր հիմնավորումները, սակայն պատրաստ է դրանք քննարկել և լսել առաջարկներ։ 

Հիշեցնենք, որ օրենքը վերաբերում է զենքի ձեռք բերման նոր կանոններին, որով հստակեցվում են, թե քաղաքացիները ինչ ընթացակարգ պետք է անցնեն և ինչ տեսակի զենքեր կարող են ձեռք բերել։ Այսուհետ զենք ձեռք բերելու համար պարտադիր չի լինի Որսորդմիության անդամ լինել, փոխարենը պարտադիր է լինելու քննություն անցնել։ Խոսքը ողորկափող և ակոսափող զենքերի մասին է, այն չի վերաբերում ատրճանակներին։ Ատրճանակ կկարողանան ձեռք բերել միայն 20 և ավելի տարի ուժային կառույցներում աշխատանքային ստաժ ունեցող քաղաքացիները։