Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարեկների ծառայության արդյունքները Երևանում, Շիրակում և Լոռիում

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 5-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 2593 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 255 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 159, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 270 անձ։ 70 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 9-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշներով, 6-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 5-ը՝ փակված, 5-ը՝ անընթեռնելի համարանիշներով, 2-ը՝ առանց համարանիշների։ 381 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1019-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 22 անձի։

Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1208 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 120 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 30, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 134 անձ։ 12 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշները սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ առանց համարանիշների, 1-ը՝ փոխարինված, 1-ը՝ անընթեռնելի համարանիշներով։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 12 անձի։