Գևորգ Կոստանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չվերացվեց. դատարանը մերժեց պաշտպանների բողոքը․ aravot.am

Իրավունք
«Դատարանը մերժեց մեր բողոքը»,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պաշտպան Գևորգ Գևորգյանը: Տեղեկացնենք՝ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Գևորգ Կոստանյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու։
Ապրիլի 9-ին դատարանը հրապարակեց որոշումը: Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը աղմկահարույց փաստաթղթեր էր հրապարակել, ըստ որոնց՝ պարզվում է, որ Մարտի 1-ի գործով անցնող Գեւորգ Կոստանյանի նկատմամբ միջազգային հեղինակավոր քրեական ոստիկանությունը՝ Ինտերպոլը մերժել է հետախուզումը՝ համարելով այն քաղաքական հետապնդում: Այս փաստարկները Գևորգ Կոստանյանի պաշտպանները ներկայացրել էին դատարան՝ Գևորգ Կոստանյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը քննարկելիս դրանք դիտարկել որպես նոր հանգամանք: