Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և ևս երկու անձի մասով գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Իրավունք
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նախկին փոխոստիկանապետ Լեևոն Երանոսյանի և ևս երկու բարձրաստիճան զինվորականի գործը սեպտեմբերի 1-ին ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան:Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար (յուրաքանչյուրը՝ 2-ական դրվագով):
Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքի համար:
ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերով յուրացման համար:
Ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանին էլ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու համար: