Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին նախարար Միքայել Հարությունյանը Մոսկվայից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին նախարար Միքայել Հարությունյանը Մոսկվայից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին
Իրավունք
20:59, 09 апрель 2021
Մարտի 1-ի գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն այսօր Մոսկվայից փոստային առաքման միջոցով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին  հանցագործության մասին հաղորդում է ուղարկել: Այդ մասին տեղեկացրել է Հարությունյանի փաստաբան Կարեն Սարդարյանը:

«Այսպես կոչված մարտի 1-ի հայտնի քրեական գործով իմ պաշտպանյալ նախկին պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Միքայել Հարությունի Հարությունյանի խնդրանքով հրապարակում եմ իր կողմից այսօր` 09.04.2021թ-ին ՌԴ Մոսկվա քաղաքից փոստային առաքման միջոցով ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանին ուղղված հանցագործության մասին հաղորդումը:

Հաղորդման համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ նախաքննություն իրականացնող մարմինը հանձինս գործը քննող քննիչի, անտեսելով ՀՀ ՍԴ 26.03.2021 թ-ի ՍԴՈ- 1586 որոշումը, ըստ որի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր, շարունակում է այդ հոդվածով քրեական հետապնդում իրականացնել Միքայել Հարությունյանի նկատմամբ, ինչով պաշտպանական կողմի համոզմամբ կատարում է ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն», -նշել է Սարդարյանը: