Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը մեկնաբանել է ՀՀ զինդատախազի աշխատանքից ազատման մասին լուրերը

Դատախազությունը մեկնաբանել է ՀՀ զինդատախազի աշխատանքից ազատման մասին լուրերը
Իրավունք
21:04, 12 сентябрь 2022
Այսօր լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։


«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ ներկա պահին Վահե Հարությունյանը շարունակում է կատարել իր պարտականությունները։

Նշենք, որ Վահե Հարությունյանը ՀՀ զինվորական դատախազ է նշանակվել 2017-ի մարտի 23-ն՝ Սերժ Սարգսյանի հրամանագրով։