Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջացել է վիճակ, երբ անձի արաքում կա հանցակազմ և նա արդարացվել է․ «Մարտի 1-ի» գործով դատախազ

Առաջացել է վիճակ, երբ անձի արաքում կա հանցակազմ և նա արդարացվել է․ «Մարտի 1-ի» գործով դատախազ
Իրավունք
14:53, 13 апрель 2021
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի կարճման և քրեական հետապնդման դադարեցման մասին դատարնի որոշումը մեղադրանքի կողմն այսօր է ստացել։ Այդ մասին Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, դատախազ Գևորգ Բաղդասարյանը։ 

«Որոշման բովանդակությանը չհասցրեցինք ծանոթանալ, որովհետև հենց նոր ստացանք, բայց պաշտպանների հրապարակումներից մի քանի բան ծանոթ եմ։ Փաստարկները, որ այն ինչ որ մենք էինք ասում արդարադատության հետ համատեղելի չեն, ինձ չեն համոզել։ Ավելին, ես գտնում եմ, որ այն իրավիճակը, որն առաջացել է  այսօր և առաջացել է այդ որոշումը կայացնելու արդյունքում, դա արդարադատության հետ համատեղելի չէ՝ պարզ պատճառով, որ կիրառված նորմի Սահմանադրության հետ անհամապատասխանության հետևանքով»,-ասաց Գևորգ Բաղդասարյանը։
 
Խոսելով նաև Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին կաշառք ստանալու վերաբերյալ առաջադրված մեղադրանքի մասին՝ դատախազն ասաց, որ դա օրենքով սահմանված կարգով առաջադրված մեղադրանք է, որի հիմնավորվածությունը հիմա կարող է գնահատել բացառապես սույն դատարանը, որը քննում է քրեական գործը։