Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եռաբլուրում մի խումբ ոստիկանների կողմից զոհված զինվորների ծնողներին ուժի կիրառմամբ բերման ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Եռաբլուրում մի խումբ ոստիկանների կողմից զոհված զինվորների ծնողներին ուժի կիրառմամբ բերման ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
Իրավունք
15:13, 29 сентябрь 2022
Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում մի խումբ ոստիկանների կողմից զոհված զինվորների ծնողներին ուժի կիրառմամբ բերման ենթարկելու դեպքով ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին  Civic.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Վարույթի շրջանակում թե քանի ոստիկան է հարցաքննվում՝ Թադևոսյանը չհստակեցրեց, բայց ընդգծեց, որ ոստիկանները հարցաքննվում են և դեռևս կասկածյալներ ու մեղադրյալներ չկան․ «Վարույթը նախաձեռնվել է ՔՕ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով։ Տուժող ճանաչելու գործընթացն է շարունակվում»,-հավելեց նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսը փակել էին Եռաբլուրի մուտքն ընդդեմ ՀՀ իշխանության ներկայացուցիչների։ Ծնողների կողմից իրականացվող այդ ակցիային մասնակցություն ունեին նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Ասպրամ Կրպեյանն ու Քրիստինե Վարդանյանը։