Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանը կհրավիրվի հարցաքննության Արցախում սահմանադրական կարգի տապալման գործով

Արայիկ Հարությունյանը կհրավիրվի հարցաքննության Արցախում սահմանադրական կարգի տապալման գործով
Իրավունք
15:03, 15 апрель 2021
Արցախի Հանրապետության դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հաշվի առնելով լրատվամիջոցների պարբերական հարցումները, տեղեկացնում ենք, որ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով առաջիկայում հարցաքննության է հրավիրվելու նաև ԱՀ նախագահը։ Հարցաքննության օրվա մասին կհայտնվի լրացուցիչ»։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում մարտի սկզբին հարուցվել էր քրեական գործ` Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Սահմանադրական կարգը տապալելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով: 

«Քրեական գործը հարուցվել է Արցախում գործող հասարակական կազմակերպությունների կողմից 2020 թվականի դեկտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազություն ներկայացված հանցագործության մասին համատեղ հաղորդման քննարկման արդյունքում: Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքի ու արդյունքների վերաբերյալ դատախազությունը հանրությանը պարբերաբար կտրամադրի տեղեկատվություն»,-հայտնել էին Գլխավոր դատախազությունից: