Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սամվել Բաբայանի պաշտոնավարման ժամանակ 100 մլն դրամի չարաշահման գործով նախաքննություն է կատարվում.ԱՀ ՔԿ

Սամվել Բաբայանի պաշտոնավարման ժամանակ 100 մլն դրամի չարաշահման գործով նախաքննություն է կատարվում.ԱՀ ՔԿ
Իրավունք
15:38, 15 апрель 2021
Արցախի Անվտանգության խորհրդում պատերազմի ժամանակ՝ 2020թ հոկտեմբեր ամսում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետությանը 100.000.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու փաստի առթիվ հարուցված քրեական գործն արդեն ԱՀ քննչական կոմիտեի վարույթում է։ ԱՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնել են, որ ստացել են քրեական գործը, կատարվում է նախաքննություն։ 

Նշենք, որ հայտնաբերված չարաշահումների ժամանակահատվածում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն է եղել Սամվել Բաբայանը, որն այս օրերին հայտարարել է, թե պատրաստվում է մասնակցել Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

ՔԿ-ի փոխանցմամբ՝ քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձինք դեռեւս չկան։