Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱԾ-ն ձերբակալել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին

ԱԱԾ-ն ձերբակալել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին
Իրավունք
16:52, 17 октябрь 2022
Civic.am-ի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի խոսնակ Սիլվի Տիգրանյանը հաստատեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալման մասին լուրը։ 

«Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալման լուրը հաստատում ենք»,- նշեց խոսնակը։  Սիլվի Տիգրանյանը, սակայն տեղեկություն չհայտնեց, թե որ գործի և ինչ մեղադրանքի շրջանակում է ձերբակալվել փաստաբանը։ 

Նշենք, որ Էրիկ Ալեքսանյանը 3 մլն ԱՄՆ դոլար կաշառքի գործով անցնող Արմեն Գևրոգյանի, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Յուրի Խաչատուրովի պաշտպաններից է։