Դատարանը քննում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու միջնորդությունը

Իրավունք
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացված միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր առավոտյան, ժամը 11:30-ին։ Քննող դատավորը լինելու է Արշակ Մաթևոսյանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Էրիկ Ալեքսանյանի փաստաբան Գայանե Պապոյանը՝ ի պատասխան լրագրողների հարցումների։
Մենք փորձեցինք կապ հաստատել Գայանե Պապոյանի հետ՝ նիստի արդյունքի մասին տեղեկություններ իմանալու, սակայն չհաջողվեց։
Նշենք, որ կաշառք տալու կասկածանքով Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, ինչպես նաև աղմկահարույց տեղեկություն տարածվեց, որ նույն գործի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանին անձեռնմխելիությունից զրկել։ Ավելի ուշ Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն տարածեց, որ բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունները:
Թամարա Ղազարյան