Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արաբկիրի թաղապետը Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով դիմել է դատախազություն

Արաբկիրի թաղապետը Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով  դիմել է դատախազություն
Իրավունք
16:36, 16 апрель 2021
 Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝ Բաղրամյան, 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով: 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Արաբկիր վարչական շրջանի Ֆեյսբուքի էջը:

«Վերջին օրերին հասարակական լայն արձագանքի առիթ են դարձել Բաղրամյան, 79ա հասցեում գտնվող կանաչապատ տարածքի ծառահատման և մանկական խաղահրապարակի ապամոնտաժման աշխատանքները։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շուրջ 500 քմ տարածք սեփականաշնորհվել է ֆիզիկական անձի կողմից։ Հետևաբար, աշխատանքներն իրականացվում են ոչ թե համայնքային սեփականություն հանդիսացող, այլ մասնավոր տարածքում, ինչից ելնելով Երևան համայնքը չունի խնդրին միջամտելու իրավական հնարավորություն։

Անկախ նշված փաստից՝ տարածքն իրենից ներկայացնում է փոքրիկ պուրակ և առերևույթ գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում. հետևաբար, խնդիրն ունի ուսումնասիրության անհրաժեշտություն»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: