Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատավոր Էդվարդ Նահապետյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը հետաձգվեց․ տեսանյութ

2022 թվականի նոյեմբերի 7-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Էդվարդ Նահապետյանին  կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Դատավորը միջնորդել էր այսօրվա նիստը հետաձգել, որպեսզի կարողանա ներկայացուցիչ ներգրավել հարցի քննությանը:

Միջնորդությունը բավարարվեց. հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 14-ին, ժամը՝ 11:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում: