Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու փաստաբանների ներկայացրած քրեական գործի հարուցման հաղորդումը մերժվել է. Արա Զոհրաբյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու փաստաբանների ներկայացրած քրեական գործի հարուցման հաղորդումը մերժվել է. Արա Զոհրաբյան
Իրավունք
16:32, 19 апрель 2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ երկքաղաքացիության փաստը թաքցնելու փաստաբանների ներկայացրած քրեական գործի հարուցման հաղորդումը մերժվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝  քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Նշենք, որ 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու վերաբերյալ։

Ըստ  այդ ներկայացված հաղորդման՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առնվազն 10 տարվա՝ Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել (2003-2012 թթ.), իսկ ՀՀ նախագահ է ընտրվել 2018 թ.: Այս պարագայում չի ապահովվել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու պահանջը:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը տեղեկացրեց,  որ պատրաստվում են բողոքարկել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը։

«Երբ բողոքն արդեն պատրաստ կլինի, կարող եմ գործի մանրամասները ներկայացնել: Բողոքարկման վրա այժմ էլ աշխատում, փորձելու ենք նյութերի պատճենները ստանալ նախաքննության մարմնից,  որ ավելի հանգամանալից անդրադառնանք բողոքի փաստարկներին»,- ասաց Արա Զոհրաբյանը: