Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքում Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ

Սյունիքում Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ
Իրավունք
00:16, 22 апрель 2021
Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված ակցիաների կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի (Խուլիգանություն) հատկանիշներով: Նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե:

Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Սյունիքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մի խումբ անձինք սադրանքներ են հրահրել, բարձրացել նրա ծառայողական մեքենայի վրա, քաշքշել անվտանգության ծառայության աշխատակցին՝ պատռելով հագուստը, հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել: