Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գեղամ Մանուկյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում․ pastinfo.am

Գեղամ Մանուկյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում․ pastinfo.am
Իրավունք
15:00, 29 ноябрь 2022
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում՝ քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով արած իր հայտարարությունների հետ կապված.

«Երկու ամիս առաջ այդ գործով ինձ կանչել էին որպես վկա, հարցաքննվել եմ, այլ տեղեկություն չունեմ»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մանուկյանը՝ անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի այն տեղեկություններին, որ ԱԱԾ-ն պատրաստվում է մեղադրանք առաջադրել իրեն: Առիթը, ըստ օրաթերթի, քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով նրա արած հայտարարություններն են:

Գեղամ Մանուկյանը նշեց, հավանական չի համարում, որ իրեն մեղադրանք առաջադրվի. «Ես որևէ հանցանք չեմ գործել»,-ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանը մոտ երկու ամիս առաջ երկու քուրդ ազատամարտիկների լուսանկար էր հրապարակել իր ֆեյսբուքի էջում և գրել, որ նրանք «Երկու քուրդ ազատամարտիկներ, հայտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ՀՀ ԱԱԾ կողմից առեւանգվել եւ հանձնվել են մեր երկրի դեմ 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից, այս օրերին ադրբեջանական ագրեսիայի հովանավոր ցեղասպան Թուրքիայի իշխանություններին»:

ՀՀ ԱԱԾ-ն և ՀՀ արդարադատության նախարարությունը հերքել էին այս տեղեկությունները: