Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է
Իրավունք
16:56, 22 апрель 2021
Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է:  Իրավաբան․net-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ Զաքարյանը ձերբակալվել է Սյունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված ակցիաների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասի (Խուլիգանություն) հատկանիշներով։