Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գրիգոր Մինասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը դատավարական օրենսդրության կատարելագործման գործում

Գրիգոր Մինասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը դատավարական օրենսդրության կատարելագործման գործում
Իրավունք
22:27, 29 ноябрь 2022


Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը ներկա է եղել Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող` «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ղեկավար հանձնաժողովի չորրորդ հանդիպմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 

 
Գրիգոր Մինասյանն ընդգծել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման, դրա շրջանակներում Դատական օրենսգրքի բարեփոխումների փաթեթների մշակման, արբիտրաժի և հաշտարարության ոլորտի զարգացման հարցերում ԵԽ ցուցաբերած աջակցությունը:
 

 
Դատական ոլորտի օրենսդրության բարեփոխման տեսանկյունից Գրիգոր Մինասյանը կարևորել է ԵԽ աջակցությունն ըստ անհրաժեշտության և շատ դեպքերում խիստ հրատապ կարգով Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծերի վերաբերյալ փորձագիտական կարծիքների տրամադրման և Վենետիկի հանձնաժողովի հետ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու հարցում:
 
Մինասյանը հույս է հայտնել, որ գալիք ծրագրերում անպայման կհասցեագրվեն այն բոլոր կարիքները, որոնք բխում են թե Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, թե Արդարադատության նախարարության ոլորտային ռազմավարություններից` ուղղված դատական համակարգի ծանրաբեռնվածության թեթևացմանը և արդյունավետության բարձրացմանը, արբիտրաժի և հաշտարարության զարգացմանը, դատավարական օրենսդրության կատարելագործմանը և այլ կարևոր նախաձեռնություններին:
Հանդիպման ավարտին կողմերը մատնանշել են հետագա անելիքները և ևս մեկ անգամ կարևորել արդյունավետ համագործակցությունը: