Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցուցարարները փորձել են ներխուժել Դատախազության շենք, մի ոստիկանի տեղափոխել են ԲԿ, կա 14 բերման ենթարկված. ՀՀ ոստիկանություն

Ցուցարարները փորձել են ներխուժել Դատախազության շենք, մի ոստիկանի տեղափոխել են ԲԿ, կա 14 բերման ենթարկված.  ՀՀ ոստիկանություն
Իրավունք
22:45, 22 апрель 2021
Այսօր երեկոյան Գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ որոշ մասնակիցներ հնչեցրել են հայհոյանքներ, տարբեր իրեր են նետել Գլխավոր դատախազության շենքի ուղղությամբ և փորձել ներխուժել շենք. հաղորդում են ՀՀ ոստիկանությունից:

Ոստիկանները կանխել են ներխուժումը, ինչից հետո ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև տեղի է ունեցել ընդհարում։ Ընդհարման պահին ոստիկանության զորքերի ծառայողներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Տեղեկացնենք նաև, որ ակցիայի մասնակիցներից 14 անձ բերման են ենթարկվել ոստիկանության տարածքային բաժիններ։