Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքում վարչապետի այցի դեմ հայհոյանքներով ակցիայի 1 մասնակից կալնավորվեց

Սյունիքում վարչապետի այցի դեմ հայհոյանքներով ակցիայի 1 մասնակից կալնավորվեց
Իրավունք
22:42, 24 апрель 2021
Դատավոր Արմինե Մելիքսեթյանն այսօր մասնակի բավարարել է ՔԿ քննիչի միջնորդությունը, և Ագարակի բնակիչ Գևորգ Խաչատրյանը մեկ ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

Նշենք որ նրան մեղադրանք էր առաջադրված։ Սյունիքի մարզում վարչապետի այցի դեմ հայհոյանքներով ու սադրանքներով ուղեկցված բողոքի ակցիայի արդյունքում Քննչական կոմիտեն 19 մասնակցի մեղադրանք է առաջադրել, որոնցից 9-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, 10-ին՝ 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Մեղադրյալներից 8-ի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան:

 Գևորգ Խաչատրյանն առաջին կալանավորվածն է։