Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի դատախազության աշխատանքային խումբն ընթացք կտա տեղահանվածների իրավունքների խախտման դիմումներին

Արցախի դատախազության աշխատանքային խումբն ընթացք կտա տեղահանվածների իրավունքների խախտման դիմումներին
Իրավունք
14:29, 16 февраль 2021
Արցախի Հանրապետության դեմ 2020թ․ սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված անձանց իրավունքների ենթադրյալ խախտումների ու  հանցավոր դեպքերի վերաբերյալ՝ դիմումների, հաղորդումների, գրանցումն ու ընթացքավորումը համակարգելու նպատակով՝  Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի  հրամանով  ստեղծվել է աշխատանքային խումբ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազությունից:

«Համաձայն հրամանի` ստեղծված աշխատանքային խումբը զբաղվելու է նաև մամուլում տարածված կամ կապի միջոցներով ստացված տեղեկությունների ուսումնասիրությամբ: Խմբի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կիրականացնի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, իսկ խումբը կղեկավարի գլխավոր դատախազի տեղակալ Նարեկ Հարությունյանը: Խմբում ներգրավված են գլխավոր դատախազության բաժինների պետեր, քաղշրջդատախազներ»,-հայտնում են Արցախի Գլխավոր դատախազությունից՝ հավելելով, որ հաղորդումների քննարկման արդյունքները և կայացված որոշումները՝  օպերատիվ կերպով կլուսաբանվեն ինչպես դատախազության պաշտոնական կայքէջում, այնպես էլ՝ զանգվածային լրատվամիջոցներով: