Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար․ ՔԿ

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի  տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար․ ՔԿ
Իրավունք
13:53, 27 апрель 2021
«ՀՀ ԶՈՒ ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի  տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 376 հոդվածի 3-րդ մասով», - այս մասին Civic.am-ի հետ զրուցյում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը։

Հոդվածով սահմանվում է՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ. սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, եթե դրանք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով։

ՔԿ խոսնակը նշեց, որ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան, թե Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է Արցախյան պատերազմի ժամանակ 60 հոգանոց զորքի անհետ կորելու մեջ։