Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազության դիմաց ոստիկանին հարվածած ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի զարմիկը՝ Հայկ Հեքիմյանը կալանավորվեց

Դատախազության դիմաց ոստիկանին հարվածած ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի զարմիկը՝ Հայկ Հեքիմյանը կալանավորվեց
Իրավունք
13:22, 28 апрель 2021
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշեց կալանավորել ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի զարմիկին։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, բավարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի զարմիկի՝ Հայկ Հեքիմյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Բենիկ Գալստյանը՝ նշելով, որ դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի։

Պաշտպանական կողմը դատարանի որոշմանն ամբողջությամբ դեռևս չի ծանոթացել, սակայն, փաստաբանի փոխանցմամբ, կալանավորելու  միջնորդությամբ քննիչը մատնանշել էր հիմքերից երեքը, որոնցից միայն խոչընդոտման  ռիսկն էր դատարանը հաստատված համարել։

Հիշեցնենք, որ Հեքիմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ Ըստ նախաքննական մարմնի՝ Հեքիմյանն ապրիլի 22-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում սկսված հրմշտոցի ժամանակ ոստիկանության ծառայողին հարվածել է։

Հեքիմյանը ձերբակալվել էր ապրիլի 23-ին՝  ջահերով երթից առաջ, ըստ նախաքննական մարմնի՝ փախուստը կանխելու համար։