Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել. «ՀԺ»

Սուրիկ Խաչատրյանի որդու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել. «ՀԺ»
Իրավունք
10:50, 29 апрель 2021
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․ 

Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել:

Մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելով, որ փորձաքննությունը նշանակվել է: Քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվելու ընթացքում:

Այնուհետեւ Տիգրան Խաչատրյանի  մասով գործը ուղարկվել է  ՀՀ գլխավոր դատախազություն`քննչական ենթակայության հարցը որոշելու համար:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն մեր  հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ Տիգրան Խաչատրյանի դրվագով անջատված մասը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա քննությունն այնտեղ շարունակելու համար.
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ գործի մասին մանրամասներ այս պահին չեն կարող փոխանցել:

Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը հետախուզվում էր 2018 թ. օգոստոսի 28-ից՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելու և կեղծ փաստաթղթերով Գորիսի պետական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետ ընդունվելու համար: