Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի 19 մլրդ դրամի ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատական նիստը․ ուղիղ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի 19 մլրդ դրամի ենթադրյալ ապօրինի գույքի գործով դատական նիստը․ ուղիղ
Իրավունք
11:09, 31 январь 2023
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց Սյունիքի նախկին մարզպետ, ներկայումս հետախուզվող Սուրիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագման գույքի գործով նիստը։ Խոսքը այն մասին է, թե արդյոք ավելի քան 19 միլիարդ դրամի գույքն ու դրամական միջոցները նրանք ձեռք են բերել օրինակա՞ն ճանապարհով։  

Ըստ դատախազության՝ Սուրիկ Խաչատրյանը կասկածելի ծագման 5 անշարժ գույք ունի Երևանում ու Գորիսում, նաև՝ 3 մեքենա։ Եթե դատարանը ապացուցված համարի դատախազության կասկածները, ապա նախկին մարզպետն ու նրա ընտանիքի անդամները կամ պետք է պետությանը վերադարձնեն այդ գույքը, կամ էլ, դրա անհնարինության դեպքում, վճարեն միջին շուկայական գինը՝ 1.5 միլիարդ դրամ։