Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեյրան Օհանյանի դեմ ցուցմունք է տվել նաև Գրիգորի Խաչատուրովը

Սեյրան Օհանյանի դեմ ցուցմունք է տվել նաև Գրիգորի Խաչատուրովը
Իրավունք
13:11, 07 февраль 2023
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի դեմ ցուցմունք է տվել նաև ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին` 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը։ Այս մասին ՀՀ ԱԺ–ում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը` մանրամասներ ներկայացնելով, թե Օհանյանի դեմ ովքեր են ցուցմունք տվել։

«Օհանյանի կողմից այդ արարքների կատարումը հաստատվել է նաև վկաներ՝ Նորայր Կարապետյանի, Արմեն Գևորգյանի, Էդգար Արշակյանի, Գրիգորի Խաչատուրովի, Արմեն Հակոբյանի, Վարուժան Մուրադյանի և 2005թ. սեպտեմբերի 5-ից մինչև 2010թ. սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնը զբաղեցրած Էդիկ Ավետիսի Ավետիսյանի ցուցմունքներով»,- նշեց Վարդապետյանը: