Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բացահայտվել է բնակարանային գողության դեպքը

Բացահայտվել է բնակարանային գողության դեպքը
Իրավունք
19:59, 03 май 2021
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ալավերդի քաղաքի 37-ամյա բնակչի կողմից կատարված բնակարանային գողության դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տղամարդը, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, 2021թ. մարտի 1-ին` ժամը 11:30-ից մինչև 13:05-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ լուսամուտի փեղկը բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել Լոռու մարզի Շնող համայնքի Թեղուտ բնակավայրում գտնվող առանձնատուն և այնտեղից հափշտակել գումար, ոսկյա և արծաթյա զարդեր, բանկային քարտեր՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: