Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ոստիկանության Էրեբունու բաժնում երեկ տեղի ունեցած բռնության դեպքի գործով ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել․ 2 փաստաբանները տուժող են ճանաչվել, ոստիկանները ևս բողոք են ներկայացրել

Ոստիկանության Էրեբունու բաժնում երեկ տեղի ունեցած բռնության դեպքի գործով ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել․ 2 փաստաբանները տուժող են ճանաչվել, ոստիկանները ևս բողոք են ներկայացրել
Իրավունք
16:38, 10 февраль 2023
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնում է․

ՀՀ քննչական կոմիտե փաստաբանի կողմից ստացվել է հաղորդում՝ 2023 թվականի փետրվարի  9-ին քրեական մի վարույթի շրջանակում իրականացված քննչական գործողության ժամանակ մի խումբ անձանց կողմից, ծառայողական լիազորություններն օգտագործելով, իր և գործընկեր այլ փաստաբանի՝ մասնագիտական գործունեության ընթացքում իրենց նկատմամբ բռնություն գործադրելու մասին։

Միևնույն ժամանակ նաև ՀՀ ոստիկանության երկու աշխատակիցների կողմից հաղորդում է ստացվել քննչական բաժնում 2 փաստաբանների կողմից իրենց և ոստիկանության մյուս ծառայողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, այդ ընթացքում դրսևորած բացահայտ արհամարհական վերաբերմունքի և բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ:

Նշված հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաքձեռնվել է քրեական վարույթ:     

Երկու փաստաբանները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Սկսված նախաքննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի բոլոր հանգամանքներն օբյեկտիվ քննությամբ պարզելու, դրան մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։