ՍԴ-ն հետաձգել է Հռոմի ստատուտի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը

Իրավունք
ՀՀ Սահմանադրական դատարանը փետրվարի 14-ին, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պետք է քննության առներ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։
Սակայն ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ հետաձգել է նախանշված դատաքննությունը։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ ՍԴ կայքից։
«Ելնելով լրացուցիչ նյութերի ուսումնասիրման անհրաժեշտությունից՝ «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունը հետաձգել և գործի դատաքննությունը նշանակել 2023 թվականի մարտի 10-ին՝ ժամը 11.00-ին: Այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչել Սահմանադրական դատարանի 2023 թվականի հունվարի 10-ի ՍԴԱՈ-1 աշխատակարգային որոշման 2-րդ կետը»,- նշված է փետրվարի 10-ով թվագրված ՍԴ աշխատակարգային որոշման մեջ:
Նշենք, որ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՀՀ-ն իրավունք ձեռք կբերի դիմելու Միջազգային քրեական դատարան ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ, քանի որ կանոնադրության վավերացումից հետո ՀՀ տարածքում կատարված հանցագործությունները, որոնք նախատեսված են Կանոնադրությամբ, այդ թվում՝ նաև պատերազմական, ենթակա են լինելու դատարանի իրավազորությանը, ինչը կարող է կանխարգելիչ և զսպող միջոց հանդիսանալ ՀՀ հարևան թշնամի երկրների համար։ Դատարանը կարող է քննել Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունները անգամ այն պարագայում, եթե Բաքուն չի վավերացրել սույն փաստաթուղթը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այս հարցով անցած տարեվերջին էր դիմել երկրի բարձր դատարանին, և եթե ՍԴ-ն առարկություններ չունենա՝ փաստաթուղթը կվավերացվի։
Սահմանադրական դատարանում գործի քննության ժամանակ գործադիրի ներկայացուցիչը լինելու է միջազգային դատարաններում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։