Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը լքեց նիստերի դահլիճը, երբ Արամ Մանուկյանը խոսեց Հոկտեմբերի 27-ի մասին․ տեսանյութ

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Արամ Մանուկյանի դատական նիստի ժամանակ, երբ իր խոսքում Արամ Մանուկյանը սկսեց խոսել հոկտեմբերի 27-ի մասին, Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը հայտարարեց, որ լքում է նիստերի դահլիճը, քանի որ չի կարծում որ ներկայացված ապացույցները իրավական են և վերաբերում են այդ գործին։

Նշենք, որ Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը չի բացահայտել հոկտեմբերի 27-ը և իշխանությունը զավթվել է։ Դատավոր Լիլիթ Սարգսյանը փորձեց ընդմիջում հայտարարել, սակայն Տիգրան Եգորյանն ասաց, որ հայցվորի համար լավ փախուստի պատուհան է փորձում ապահովել։

Ի պատասխան դատավորն ասաց, որ ընդմիջում հայտարարելը սահմանված է համապատասխան կարգով, սակայն, այդուհանդերձ ընդմիջում չհայտարարեց։ Իսկ հայցվոր Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը լքեց նիստերի դահլիճը։