Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան. խափանման միջոց է ընտրված պաշտոնավարման կասեցումը

Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան. խափանման միջոց է ընտրված պաշտոնավարման կասեցումը
Իրավունք
15:10, 03 март 2023
Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված ենթադրյալ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական գործը 2023 թվականի մարտի 1-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում Համալսարանի վարչական շենքում կատարված խուլիգանությանվերաբերյալ հաղորդման առթիվ՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի  քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին  մասով(խուլիգանություն) նախաձեռնվել էր քրեական վարույթ:
 
Վարույթով պարզվել էր, որ Գ.Մ.-ն, զբաղեցնելով Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի գլխավոր խորհրդականի պաշտոնը, համալսարանի վարչական շենքում հասարակության նկատմամբանհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ  բացահայտ արհամարհական վերաբերմունքցուցաբերելով՝ բարձրաձայն հնչեցրել էր անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ:
 
2022 թվականի դեկտեմբերի 27-ին հսկող դատախազը քրեական հետապնդում էր հարուցել Գ.Մ.-ի նկատմամբ. Գ.Մ.-ի նկատմամբ որպես  խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը և պաշտոնավարմանկասեցումը: