Նիկոլ Փաշինյանի նախկին փաստաբանը դատի է տվել Փաշինյանին

Իրավունք
Նիկոլ Փաշինյանի նախկան փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատի է տվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Հայցը ներկայացվել է մայիսի 3-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանին:
Նա դիմել է Վարչական դատարան պահանջելով՝ ապրիլի 25-ին՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին նախագահի հրամանագրից հետո ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող կամ պաշտոնակատար չհանդիսանալու փաստի իրավահարաբերության բացակայությունը ճանաչել:
Այսինքն՝ Աթանեսյանի հայցի էությունն այն է, որ Կառավարության հրաժարականն ընդունելու մասին նախագահի հրամանագրից հետո, Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի վարչապետի պաշտոնակատար:
Նշենք, որ 2009 թվականին Տիգրան Աթանեսյանը հանդիսանում էր Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի պաշտպանը: