Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Իրավունք
12:38, 07 март 2023
Պահպանելով անմեղության կանխավարկածի կանոնը՝ տեղեկացնեմ, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոբուսի վթարման դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով։ Այս մասին հայտում է Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նախնական տվյալներով երթևեկության ընթացքում բախում է տեղի ունեցել ուղևորափոխադրող ավտոբուսի և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի միջև, որի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և բախվել անկյունային բետոնե բաժանարարին։ Ավտովթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ինչպես նաև 13 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ 

Իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։