Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը մի քանի ժամով հետաձգել է Գևորգ Սիմոնյանին կալանավորելու միջնորդության քննությունը

Դատարանը մի քանի ժամով հետաձգել է Գևորգ Սիմոնյանին կալանավորելու միջնորդության քննությունը
Իրավունք
20:37, 11 март 2023
Դատարանը 3 ժամով հետաձգել է Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանին կալանավորելու միջնորդությունը քննարկելու նիստը։

Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն դատարանը քննելու է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու միջնորդությունը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ՝ մարտի 10-ին, Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և ևս 10 անձ ձերբակալվել են։

Այսօր արդեն կալանավորվել է «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Իսկ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ դատարանը կիրառել է այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք: