Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր հանգամանքներ Բաղմանյան եղբայրների գործում. 1in.am

Նոր հանգամանքներ Բաղմանյան եղբայրների գործում. 1in.am
Իրավունք
12:56, 13 март 2023
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատախազությունը տեղեկացնում է, որ Հայկազ Բաղմանյանը 2014-ից 2020 թվականը ավելացրել է ենթադրաբար իր օրինական եկամուտները գերազանցող և ողջամտորեն չհիմնավորվող գույք՝ դրամական միջոցներ: Բաղմանյանը թաքցրել է նաև հայտարարագրման ենթակա այս տվյալները:

Բաղմանյանի շուրջ օղակը կարծես սեղմվում է։ Հետաքրքիր զարգացումներ են նաև  2020 թվականի վերջին Գլխավոր դատախազություն հասցեագրված մի քաղաքացու դիմումի հիման վրա հարուցված քրեական գործով։

Ավելի վաղ «Առաջին լրատվական»-ը գրել էր, որ 2020 թվականի վերջին Գլխավոր դատախազություն հասցեագրված մի քաղաքացու դիմումի հիման վրա հարուցված քրեական գործով առաջիկայում հնարավոր է բացահայտվի նախկին իշխանությունների ողջ հանցավոր էությունը, քանզի այդ գործով ապացուցվելու է, որ որոշ բանկեր ստեղծվել են հենց գումարներ «ստանալու», շորթումներն անխափան իրագործելու համար։ Մեզ հասած տեղեկություններով այս գործով տուժող քաղաքացու՝ Սեյրան Խալաթյանի դիմումից կարծես անհետանում են հայտնի անունները։ Նույն տեղեկությունների համաձայն լավագույն դեպքում մեղքը բարդվի Հայկազ Բաղմանյանի եղբոր`Բորիս Բաղմանյանի վրա։ Բայց մարդու առևանգման և 37 միլիոնի շորթման գործը տանում է հենց Ֆլեշի Բարսեղի՝ Սերժ Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանի բանկ։

Ի դեպ, ուշագրավ է, որ այս ընթացքում շատ տարօրինակ կերպով փոխվել է նաև այս գործը քննող քննիչը։ Սեյրան Խալաթյանին առևանգելու և ունեզրկելու հայտանիշներով հարուցված թիվ 58151721 քրեական գործը, որին «Առաջին լրատվական»-ը անդրադարձել էր ավելի վաղ։ Գործը գտնվում է բողոքարկումների փուլում։

Ի դեպ, Բաղմանյան եղբայրների փաստաբաններից մեկը Սյունիքի նախկին դատախազ Վ. Հարությունյանն է, ինչը նշանակում է, որ Հայկազ Բաղմանյանը հեշտ չի «հանձնվելու»։

Աղբյուր՝ 1in.am