Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող․նախաձեռնվել է քրեական վարույթ. Գոռ Աբրահամյան

Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող․նախաձեռնվել է քրեական վարույթ. Գոռ Աբրահամյան
Իրավունք
13:54, 16 март 2023
Մարտի 15-ին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել 4 զինծառայող, որոնցից երեքի վիճակը եղել է բավարար, մեկի վիճակը՝ միջին ծանրության։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Նախնական տվյալներով, վերջիններս վնասվածքներն ստացել են Սիսիան-Իշխանասար ճանապարհի վրա նրանցից մեկի կողմից վարած Մերսեդես CLK 320 մակնիշի ավտոմեքենայով՝ մեքենայի կառավարումը կորցնելու հետևանքով ճանապարի երթևեկելի գոտուց դուրս գալու և դաշտամիջյան հատվածում մոտ 15 մետր գլորվելու հետևանքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ինչպես նաև դատաավտոտեխնիկական փորձաքննություն:

Ավտոմեքենայի վարորդը ենթարկվել է սթափության զննման, ըստ որի վերջինիս օրգանիզմում ալկոհոլ չի հայտնաբերվել:

Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի հանգամանքները պարզվում են։