Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օնիկ Գասպարյանը կրկին հարցաքննվում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձաժողովում

Օնիկ Գասպարյանը կրկին հարցաքննվում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձաժողովում
Իրավունք
14:09, 20 март 2023
Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն այսօր կրկին մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձաժողովի նիստին։

Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանը  մի քանի օր առաջ 6 ժամից ավելի Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում հարցաքննում էր:

Հանդիպումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ասել էր.

«Օնիկ Գասպարյանը չմտավ քաղաքական հորձանուտի մեջ, պահեց զինվորականի իր պահվածքը, և այսօր էլ նախաքննական մարմինը, որն իրականացնում է բազմաթիվ դրվագների քննություն, Օնիկ Գասպարյանի կարիքը զգում է, և նա իր գիտելիքներով ու ինֆորմացիայով կիսվում է նախաքննական մարմնի հետ»:

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը ի պաշտոնե քննիչ հանձնաժողովի նախագահն է, այսօր էլ լրագրողներին հայտնել է, թե պաշտոնական գրություն են ուղարկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար։

«Հանրային ասել ենք, պաշտոնական գրություն էլ ենք ուղարկում բոլոր նրանց, ովքեր չգիտես՝ ինչու խուսափում են քննիչ հանձնաժողով ներկայանալուց», - ասել է Քոչարյանը։