Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ-ն ՍԴ չի դիմի

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին նախագիծ էր ներկայացրել խորհրդարան, որն այսօր՝ մարտի 20-ին, քննարկվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։

Նշվում է, որ նախագծի ներկայացման համար հիմք է հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի համատեղ դիմումը՝ ուղղված ԱԺ խմբակցություններին։

«․․․Ողջամիտ ենթադրություն է ձևավորվում, որ Սեդա Սաֆարյանը խախտել է Սահմանադրական դատարանի դատավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները, որի պայմաններում ԱԺ-ն լիազորված է դիմելու Սահմանադրական դատարանին՝ դատավորի լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմումով»,-նշվում է հիմնավորման մեջ։

Նախագծում ասվում է, որ դատավորի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Սաֆարյանը զբաղվել է նաև ձեռնարկատիրական գործունեությամբ։