Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետական ծառայողին վիրավորելու կամ զրպարտելու համար նախատեսվում է պատիժ սահմանել

Պետական ծառայողին վիրավորելու կամ զրպարտելու համար նախատեսվում է պատիժ սահմանել
Իրավունք
13:25, 17 февраль 2021
ՀՀ գլխավոր դատախազությունը հանրային լայն քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է  պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագիծը հրապարակվել է «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից:

«Միաժամանակ, ըստ նախագծի առաջարկվում է սահմանել, որ այդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»,- նշված է նախագծում:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով արարքները որակելու հետ կապված իրավակիրառ պրակտիկայում հանդիպող խնդիրները, ինչպես նաև քրեաիրավական առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ նախատեսել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց համար՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պաշտպանելով նրանց հրապարակային վիրավորանքից և զրպարտությունից: