Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍԴ դիմեք ոչ թե ԱԺ-ով, այլ ուրիշ ճանապարհով, թող հետաքննություն անեն. Վիլեն Գաբրիելյան

«Հարցը ոչ թե իրավունքի դաշտում է, այլ Հայաստանի օրենսդրության անկատարությունը»,- իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և Արծվիկ Մինասյանին առաջարկեց միասին աշխատելով օրենքում փոփոխություններ կատարել, որպեսզի անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացիները պարտավոր չլինեն 7 հիմնարկով վազել:

Նրա խոսքով՝ իրենք ոչ թե արդարացում են փնտրում, այլ փաստ է դա: «ՍԴ դիմեք ոչ թե ԱԺ-ով, այլ ուրիշ ճանապարհով. ՍԴ-ն թող հետաքննություն անի, և եթե իսկապես լինի կարգապահական խախտում, ոչ միայն ես կողմ կքվեարկեմ, այլ նաև իմ գործընկերներին կոչ կանեմ կողմ քվեարկել»,- առաջարկեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ այսօր՝  մարտի 22-ին, ԱԺ հերթական նիստում «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու նախաձեռնությամբ ՍԴ դիմելու հարցով: