Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը չընդունվեց. ՔՊ-ն չէր մասնակցել քվեարկությանը

Իրավունք
«Հայաստան» խմբակցությունը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին ներկայացրել էր որոշման նախագիծ:
Փակ քվեարկության արդյունքները ներկայացնելով՝ Հաշվիչ հանձնախմբի ղեկավար Նարեկ Բաբայանը ասաց, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 30-ը. «Քվեատուփում առկա էր 30 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 30, դեմ 0»:
Այսպիսով, որոշման նախագիծը չի ընդունվել: