Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշման չկատարումը հանգեցնում է նաև միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքների. Եղիշե Կիրակոսյան
Այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցն է: Զեկուցողներն են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Դատարանի ներսում որևէ բան անելու կարիք չկա, որովհետև որոշումը շատ հստակ է՝ բովանդակության առումով: Դատարանը հնարավորություն ունի ստեղծելու երեք դատավորներից կազմված կոմիտե, որը հնարավորություն ունի ավելի հետևողականորեն հետևելու իր կողմից կայացված որոշումների կատարմանը: Սա դատարանի ներքին խնդիրն է»,- պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, որը վերաբերում էր Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Ադրբեջանին պարտադրվող Հաագայի դատարանի որոշմանը, ասաց Եղիշե Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ ԱԽ-ն ունի լիազորություն իրականացնելու մոնիտորինգ դատարանի վճիռների կատարման. «Նմանատիպ որոշումների չկատարումը հանգեցնում է նաև միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքների»:
ԱԳ նախարարն էլ հավելեց, որ Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշման չկատարումը ոչ միայն անարգանք է Հայաստանի՝ որպես հայցվորի նկատմամբ, այլև միջազգային հանրության. «Եվ այստեղ միայն մենք չէ, որ անելիք ունենք: Բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»: