Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կես միլիարդ դրամի հափշտակության մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը․ Տեսանյութ

Կես միլիարդ դրամի հափշտակության մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը․ Տեսանյութ
Իրավունք
14:28, 13 май 2021
Երրորդ նախագահի պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատարանին որոշ փաստաթղթեր ստանալու համար։ Ըստ պաշտպանի գործով առկա 55 թերթից մեղադրող կողմը պաշտպաններին է ներկայացրել ընդամենը 18 թերթ։

Մեղադրող դատախազը առարկեց պաշտպանների միջնորդությունը բավարարելու պահանջին, նշելով, որ այն անհիմն է և ենթակա է մերժման։ Դատախազը նշեց, որ այս դեպքով, գործից մաս չանջատելով հնարավոր է խախտվեն ողջամիտ ժամկետներում գործի քննությամբ անձի իրավունքները, իսկ ամբողջ նյութերը տրամադրելը կհանգեցնի նախաքննական գաղտնիքի խախտմանը, հետևաբար այս հարաբերակցության մեջ ամբողջական նյութերը տրամադրելու իրավաչափությունը։

Այնուամենայնիվ պաշտպանական կողմը նշեց, որ պնդում է իր միջնորդությունը և խնդրում է այն բավարարել։