Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մանախը 2001 թվականին սպանել է «Հոկտեմբերի 27»-ի գործով մի վկայի․ Դանիել Իոաննիսյան

Մանախը 2001 թվականին սպանել է «Հոկտեմբերի 27»-ի գործով մի վկայի․ Դանիել Իոաննիսյան
Իրավունք
14:52, 15 май 2021
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Որոշ լրատվամիջոցներ աղմուկ են բարձրացրել Սյունիքում երեկ ճանապարհ փակած ու ակնհայտ խուլիգանություն կատարած մականունավոր մեկի ձերբակալման կապակցությամբ՝ փորձելով դա ներկայացնել որպես քաղաքական հետապնդում:

Բոլոր այդ լրատվամիջոցները լռում են այն մասին, որ ձերբակալվածը Ոստիկանության Գորիսի բաժնում դեբոշ է սարքել (ապակի է կոտրել), 2017 թվականի ընտրությունների ժամանակ զենքով խուլիգանություն կատարելու համար դեռ այն ժամանակներից դատվում է (բայց կալանավորված չի), իսկ 2001 թվականին սպանել է «Հոկտեմբերի 27»-ի գործով մի վկայի (որի համար 14 տարի նստել է):


Ընդորում, առավել զավեշտալին այն է, որ այս նեղ մաջալին Սյունիքում խուլիգանությամբ ու բնակիչների նկատմամբ բռնությամբ զուգորդվող փողոց փակող նախկին մարդասպանը, որը մի քանի տարի առաջ էլ զենքով խուլիգանություն էր արել, իշխանություններից պահանջում է, որ իրեն զենք տրամադրեն (իբր հայրենիքը պաշտպանելու համար):

Նորից եմ ասում՝ կրիմինալի տեղը բանտն է և ոչ քաղաքական դաշտը ու էչ էլ «հայրենիք պաշտպանելու» անվան տակ քաղաքականությունը»: