Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նազիկ Ամիրյանը դատարան չէր եկել․ դատական նիստը հետաձգվեց

Նազիկ Ամիրյանը դատարան չէր եկել․ դատական նիստը հետաձգվեց
Իրավունք
12:56, 18 май 2021
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվեց։ 

Նազիկ Ամիրյանի պաշտպանները դատարանին տեղեկացրել էին, որ վերջինս առողջական խնդիրների պատճառով չի կարողանա ներկայանալ այսօրվա դատական նիստին։

Ամբաստանյալ Նազիկ Ամիրյանի բացակայության հիմքով նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի մահվանից հետո, նրա ներկայացուցիչներն առարկել են քրեական գործը կարճելու դեմ, նշելով, որ պետք է հասնեն արդարացման:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում էր ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան մեկ մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: 

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու համար։