Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում քննարկվել է համացանցում ատելության խոսքի դեմ պայքարի թեման

Իրավունք
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի ժամանակ քննարկվել են հանձնաժողովի պատվերով կատարված ատելության խոսքի դեմ հնարավոր կարգավորումների մասին զեկույցը, այս մասին հայտնում է «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանը։
Զեկույցով են հանդես եկել փորձագետներ Արա Ղազարյանը և Դավիթ Ասատրյանը։ Զեկույցը պատրաստվել է ՄԱԿ֊ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում։
«Մինչդեռ ատելության խոսքի դեմ քրեական, քաղաքացիական, վարչական կարգավորումների շուրջ հանձնաժողովականներս ունենք գրեթե վերջնական պատկերացում, այսօր բացեցինք նաև մի նոր քննարկում` համացանցում և ինքնակարգավորման միջոցով ատելության խոսքի դեմ պայքարի թեման։
Հիշեցնեմ, որ ատելության խոսքը նույնական չէ վիրավորանքի (ներառյալ հայհոյանքի) և զրպարտության հետ։ Ատելության խոսքը Սահմանադրությամբ պաշտպանված հիմքերով (ազգություն, սոցիալական ծագում, տարիք, սեռ և այլն) անհանդուրժողականության, խտրականության, ատելության կամ թշնամանքի հրահրումն է»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է պատգամավորը։