Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերաքննիչ դատարանը քննում է Մարտի 1-ի գործը կարճելու վերաբերյալ դատախազության և տուժողների բողոքը․ Ուղիղ

Վերաքննիչ դատարանը քննում է Մարտի 1-ի գործը կարճելու վերաբերյալ դատախազության և տուժողների բողոքը․ Ուղիղ
Իրավունք
12:15, 31 май 2021
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր քննվում է Ռոբերտ Քոչարյանի,  Յուրի Խաչատուրովի,  Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վերաբերյալ դատախազության բողոքը։

Նիստը նախագահում է Վերքաննիչ դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը, կազմում են՝ դատավորներ Սևակ Համբարձումյանն ու Կարեն Մարդանյանը:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գեւորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթն այս մասով կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։